«Besame Mucho» հայտնի երգը Տիգրան Ասատրյանի կատարմամբ․ վայելեք երգչի անզուգական կատարումը

Տիգրան Ասատրյանը սոցիալական իր հարթակում մի տեսահոլովակ է հանրայնացրել, որտեղ ինքը կատարում է իտալական հայտնի «Besame Mucho» երգը։

Ուշագրավ է այն փաստը, որ Տիգրան Ասատրյանի հանդիսատեսը երգչին սովոր է տեսնել այլ ոճում։ Երգիչը գրեթե միշտ ներկայացել է աշուղական, ժողովրդական երգերով։

Նրա երգացանկում շատ կան նաև իր հայրիկին՝ Արամ Ասատրյանին պատկանող երգեր։ «Besame Mucho» երգը Տիգրան Ասատրյանի կատարմամբ հրաշալի է հնչում։ Երգիչը վերջին շրջանում ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում։

Նա նաև ակտիվ է սոցիալական հարթակներում։ Հաճախակի է հանրայնացնում ընտանեկան առօրյայից, հանգստից լուսանկարներ, տեսանյութեր և կիսվում իր տարաբնույթ տպավորություներով հետևորդների և երկրպագուների հետ։

Երգիչը հիանալի ժամանակ է անցկացնում նաև իր թոռնիկի հետ։ Հրաշք փոքրիկի հետ համատեղ լուսանկարներով նա հաճախ է կիսվում։

Տիգրան Ասատրյանը երկար տարիներ է արդեն, ինչ բնակություն է հաստատել Ամերիկայում, սակայն նրա ընտանիքը չի կորցրել հայկականությունը, ավելին՝ օվկիանոսից այն կողմ ապրում է հայկական ոգով ու ավանդույթներով։ Իսկ նոր ոճի մեջ երգչին կարող եք տեսնել և լսել վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: