Ահա՝ ինչ գեղեցկուհի է Քրիստինա Եղոյանի քույրն, ով նշանածի հետ նկար ցուցադրեց

Հայկական հեռուստատեսությամբ հայտնություն ձեռք բերած անձինք ասես ոչ միայն իրենք են սկսում հետաքրքրություն վայելել հանրության շրջանում, այլև նրանց մտերիմները, որոնք կարող են լինել տան անդամներից կամ իրենց երկրորդ կեսը։

Այս առումով նրանցից բացառություն չէ նաև հայկական հեռուստատեսության հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ դերասանուհի և երգչուհի Քրիստինա Եղոյանի քույրիկը՝ Նարեն Եղոյան, ով էլ բավական հայտնություն է սկսել ձեռք բերել ինստագրամի իր էջում ունեցած ակտիվության արդյունքում:

Մինչդեռ մեր հանրության շրջանում վերջինս առավել քան շատ հայտնի սկսեց դառնալ իր քույրիկի հարսանեկան արարողությունից անմիջապես հետո:

Տոնական խնջույքի ժամանակ նա քույրիկի համար կատարեց Սարգիս Ավետիսյանի «Իմ քույրիկ» երգն, ինչն էլ համացանցում բավականին ակտիվ կերպով սկսեց քննարկվել:

Թերևս ամեն բան էլ կատարվեց հենց պսակադրության օրը։

Քույրերից յուրաքանչյուրն անակնկալ էին պատրաստել միմյանց համար։ Քրիստինան էլ իր ծաղկեփունջը ավանդական կերպով գցելու

տեղը նվիրեց քույրիկին, ինչից հետո էլ քույրիկի սիրելին ամուսնության առաջարկություն արեց նրան։

Բոլորովին վերջերս էլ քույրիկն իր ինստագրամի էջում սիրելի ընկերոջ հետ միասին նոր նկար է հրպարաավ ներկայացրել:

«3 տարի»,- լուսանկարը մակագրել է Նարեն:

Նշենք, որ այժմ նա սկսել է ներկայանալ նաև որպես դերասանուհի, չնայած նրան, որ ինքը դիմահարդարի մասնագիտություն ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: