Ֆիջիում արևային ակնոց և գլխարկ կարող են կրել միայն առաջնորդները․ մյուսներին դա արգելված է

Կարող է թվալ, թե շատ բան գիտենք այս կամ երկրի մասին։ Սակայն դա ամենևին էլ այդպես չէ։ Յուրաքանչյուր երկրում կան մշակութային այնպիսի շերտեր, որոնց մասին գաղափար անգամ չենք ունենա, եթե մի լավ չուսումնասիրենք։ Այսպիսով, Ֆիջիի Կղզիների Հանրապետություն։ Ի՞նչ գիտենք դրա մասին։

Նախ, այն Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում է՝ Ֆիջի կղզեխմբում։

Նախկինում կղզեխումբը Ֆիսի է կոչվել։ Սակայն Ջեյմս Կուկը քարտեզի վրա գտնելով այն՝ Ֆիջի է նշել։ Այդպես էլ ոչ ոք չի չի ուղղել մեծն ճանապարհորդին և անվանումն աստիճանաբար գործածության մեջ է մտել։

Երկրի անունը վերջին 50 տարում 5 անգամ փոփոխվել է։

Պետության կազմում շուրջ 332 կղզի է ներառված։

Այն հարուստ է կենդանականն աշխարհով, մասնավորապես՝ միջատներով․ այստեղ կարելի է գտնել շուրջ 3500 տեսակի միջատներ։

Երկրի տարածքում 28 օդանավակայան է գործում։

Բնակչության շուրջ 87 տոկոսը բնակվում է կղզեխմբի 2 խոշորագույն կղզիներում։

Ի դեպ, այստեղ արևային ակնոց կամ գլխարկ «հասարակ մահկանացուները» կրել չեն կարող․ դա վայել է միայն առաջնորդին։ Իսկ սրճարաններում կամ ռեստորաններում թեյավճար թողնելը խոսում է անհարգալից վերաբերմունքի մասին։

Ավտոճանապարհներ և ավտոմեքենաներ կան միայն 2 կղզում։

Այստեղ ևս ջրի պակաս կա։ Տեղացիները հաճախ անձրևաջուր են գործածում։

Եթե Ֆիջիում եք և որոշել եք հյուր գնալ, անպայման նվեր վերցրեք Ձեզ հետ։ Դա այս երկրի ավանդույթն է։ Եվ չզարմանաք, եթե չղջիկի մսով ուտեստ հյուրասիրեն։ Այն Ֆիջիի ազգային ուտեստների մի մասի բաղադրության անքակտելի մասն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: