«Քաղաքական դաշտի ռեֆորմներն էսօր կարևոր ա, քան երբևէ»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ — դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը կարևոր դիտարկում է արել։ «Ես դեռ մի փոքր հույս ունեի, որ կարելի ա մեզ պատուհասած գոյաբա նական խնդիրները համերաշխաբար լուծել, իսկ հետո՝ ըստ առաջնահերթությունների…

Պարտության ցնցումը մարդկանց պետք ա մոտեցներ, մի կողմ թողներ խնդիրները, իրար հանդեպ հոգատարությամբ լցներ, բայց քաղաքական կոչվող դաշտն արդեն նախընտրական արշավների մեջ ա, դրանց ժամանակը չի։ Քանի գնա, էնքան ավելի շատ բաժանարար գծեր ենք տեսնելու, փոխանակ միասնական, համերաշխ գործի։ Ամեն առավոտ արթնանում եմ ու ծանոթանում հանրային դաշտ ներտված ատելության ու թարախի նոր չափաբաժնի, ինչը առաջիկա ամիսներին աստիճանաբար կաճի։

Ինչպես միշտ, էս դաշտի ու ժողովրդի իրար կապող պորտալարը կտրված ա։ Ըստ այդմ, քաղաքական դաշտի ռեֆորմներն էսօր կարևոր ա, քան երբևէ։ Էդտեղ հարաբերությունները կարգավորվում են հիմնականում Սահմանադրությամբ ու «Կուսակցությունների մասին» օրենքով։ Դե հերթական անգամ պարզվեց, որ Սահմանադրությունը փոխելու կարիք ու ժամանակ չկա։

«Կուսակցությունների մասին» օրենքը փոխվում ա, այն ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու ա, բայց արդյո՞ք այն ունակ ա հիմնովին փոխել քաղաքական կոչվող դաշտը, այն իրականում քաղաքական դարձնել։ Կարդացեք։ ԱԺ կայքում կա։ Ես իմ կանխակալ կարծիքը չհայտնեմ»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: