Ջոնի թութակի անհավանական պարը կբարձրացնի նույնիսկ ամենավատ հոգեվիճակում գտնվող մարդու տրամադրությունը

Թութակները այն թռչուններից են, որոնց մարդիկ մեծ հաճույքով ու սիրով են պահում, քանի որ այս թռչուններն իրենց վարքով, հետաքրքիր խոսքով ու արարքներով հաճախ են զվարճացնում իրենց տերերին։ Թութակներին հատուկ է կրկնօրինակման հատկությունը։ Տանը պահվող հետաքրքիր արարքներով աչքի ընկնող թութակների մասին զվարճալի նյութերով միշտ էլ հաճույքով են տերերը կիսվում համացանցում։

Արկադի Ռամազյան օգտատերը շատ զվարճալի տեսանյութ է տեղադրել իր սոցհարթակում, որը դիտելիս ցանկացած հոգեվիճակում գտնվող մարդու տրամադրությունը կարող է բարձրանալ։ Այս տեսանյութում պարում է Ջոնի անունով թութակը։

Թութակը պարային երաժշտության ներքո պարում է՝ ներկաների ոգևորիչ բացականչությունների և ծափահարությունների ներքո։ Տեսանյութի մեջ երևում է, որ ներկաների խոսքերն էլ ավելի են ոգևորում Ջոնի թութակին, ով իր պարի ընթացքում անհավանական շարժումներ է անում։

Ջոնի անունով գեղեցիկ թութակի զվարճալի և գեղեցիկ պարը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: