«Ինձ համար տարին փոխվում է փետրվարի 1-ին»․ ահա թե ինչու է Եվա Ռիվասն Ամանորը տոնում փետրվարին

Եվա Ռիվասը ստեղծագործական նորություններով հանդիս չի գալիս, սակայն փոխարենը համացանցում հաճախ է ներկայանում գրավիչ կերպարներում։

Պետք է նկատել, որ երգչուհին տարեցտարի կերպարային փոփոխություններով է ներկայանում։ Երգչուհին ամբողջությամբ սև հագուստով լուսանկար է հանրայնացրել, որին կից գրառում է կատարել ու նշել, որ Նոր տարին իր համար չի սկսվում դեկտեմբերի 31-ին, այլ սկսվում է փետրվարի մեկին։

Ինքն առաջնորդվում է չինական օրացույցով և իր համար տարվա սկիզբը հենց փետրվարի մեկն է և հենց այդ օրն է ինքը տոնում Ամանորը։

«Ինձ համար հենց չինական Նոր տարին նշանակություն ունի։ Հենց դա եմ ես նշում և դիմավորում՝ ի տարբերություն դեկտեմբերի 31-ի, քանի որ հենց այդ ժամանակ են փոխվում խաղի կանոնները»,- մասնավորապես գրել է Եվա Ռիվասը։

Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից, որտեղ երգչուհին արտահայտիչ տեսք ունի ինչպես միշտ և ինչպես բնորոշ է իրեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: