Ցավալի․ մահացել է հայտնի բժիշկ, դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ամուսին Գեորգի Կիմիչը

Այսօր մի շարք հրապարակումներից հայտնի է դարձել, որ մահացել է ճանաչված ու հարգված բժիշկ Գերոգի Կիմիչը։

Նրա մահվան պատճառը Կովիդն է եղել։ Ինչպես հայտնի է, նա հանրահայտ դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ամուսինն էր։

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Լուիզա Ղամբարյանն իր գործընկերների հետ դադարեցրել է նկարահանումները և ինքնամեկուսացման անցել, քանի որ դերասաններից ու նկարահանող խմբի անդամներից շատերը վարակվել էին կորոնավիրուսով։

Ցավոք, ակտիվ ու հայտնի բժիշկը չկարողացավ հաղթահարել հիվանդությունը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։

Բժշկի ցավալի մահվան առիթով ափսոսանքով լի հրապարակումներ են արել շատերը։

Նշենք, որ Լուիզան ու Գերոգին ունեն մեկ դուստր։ Իսկ մինչ այդ բժիշկն ամուսնացած է եղել հայտնի պարուհի Սոֆի Դևոյանի հետ։

Նրանք մեկ որդի են ունեցել համատեղ կյանքում։ Գերոգին ծնվել ու մեծացել է բժշկի ընտանիքում։ Նրա մայրը ևս բժիշկ է եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями: