Տեսեք՝ ինչ վայրի խնջույք է կազմակերպել Լուսինե Թովմասյանը՝ որդու համար

Օրերս գեղեցկուհի հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը տոնել է որդու՝ հրաշք Ալեքի ծննդյան օրը։ Տղան մեկ տարեկան էր դառնում, ինչի առթիվ ծնողները վայրի սաֆարիի ոճով տոնական խնջույք են կազմակերպել։

Լուսինեն գեղեցիկ լուսանկարներ է զետեղել՝ հետաքրքիր հեշթեգներով #իմտղայիծննդյան օր #Ալեք #մեկտարեկան #վայրիմեկամյակիխնջույք։

Տոնական օրը սակայն, լիարժեք չի անցել, քանզի փոքրիկ Ալեքը հիվանդ է եղել։ Նա պապիկի հետ է հիմնականում զվարճացել՝ վայելելով ծննդյան օրը։

Լուսինեն որդու տոնի համար շլացուցիչ զգեստ էր ընտրել։ Հասարակ կարմիր զգեստը՝ առանց զարդանախշերի, շատ սլացիկ տեսք է հաղորդել Լուսինեին։

Նա վարսերը լոքոններով է հարդարել ու բաց թողել։

Լուսանկարներում երևում է նաև գեղեցիկ տորթը՝ տարբեր կենդանիներով ու սաֆարիի երանգներով։

Հատուկ պատը և զարդերը բոլոր ներկաներին տեղափոխում էին Աֆրիկա։

Զետեղված լուսանկարներից երևում է՝ որքան գեղեցիկ միջավայր էր ստեղծել Լուսինեն՝ փոքրիկի տոնի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: