Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ ջերմ լուսանկար է հրապարակել

Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանը, որը վերջերս է մայրիկ դարձել, դեկրետային արձակուրդը Դանիայում է անցկացնում՝ ընտանիքի մոտ։ Այսօր գեղեցկուհին փոքրիկ հրաշք դստեր՝ Մոնթեայի հետ նոր լուսանկար է զետեղել իր էջում՝ արժանանալով բազում հուզառատ մեկնաբանություններին։

Տաթևիկը զբոսանքի էր դուրս եկել Կոպենհագենի Ամագերստանդպարկում, որտեղ, ըստ հետին ֆոնի, գեղեցիկ ծովափ է։ Պայծառ արևի ներքո արված կադրում երևում է Տաթևիկի և Մոնթեայի գեղեցկությունը։ Փոքրիկ հրաշքը մայրիկի ջերմ ու ապահով գրկում է։

Տաթևիկը սքանչելի տեսք ունի։ Նա մուգ կապույտ կիպ շապիկ է կրում, որն ընդգծում է նրա մարմնի գեղեցկությունը։ Գեղեցկուհին շպարված չէ, իսկ մազերը բաց է թողած։

Փոքրիկ Մոնթեան իսկական ոճային աղջնակ է։ Նա արդեն լողազգեստ է կրում՝ վարդագույն — սպիտակ երանգի։

Նույն երանգների մեջ էլ մեծ գլխարկով հրաշք բալիկն այնքան գեղեցիկ է, որ հայացք կտրել չի ստացվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: