Վեցամյա տղան փրկել է հղի մայրիկի կյանքը

Անգլիական Սթաֆորդշիր կոմսության Սթոք-օն-Թրենթ քաղաքի մի տղա փրկել է հղի մորը, երբ նրա մոտ սեպսիս է սկսվել, գրում է Daily Mail-ը։ 31-ամյա քլինինգային ընկերության ղեկավար Նիկի Լյուիսը հղիության 26-րդ շաբաթին էր։ Երեկոյան կինն իիեն վատ է զգացել ու գնացել քնելու՝ նշելով՝ հոգնած է։

Նրա ամուսինն էլ երեկոյան աշխատանքի է գնացել։ Ինչ-որ ժամանակ անց որդին՝ Մաքսը, փորձել է զարթնացնել մորը, բայց չի կարողացել։ Նա որոշել է զանգահարել մորաքրոջը՝ Սոնյային՝ նշելով՝ վախեցած է, քանզի մայրիկը լավ չի շնչում։

Սոնյան անմիջապես շտապօգնություն է կանչել։ ժամանած բժիշկները կնոջը գիտակցության են բերել ու տարել հիվանդանոց։ Երբ Նիկին վերականգնվել է, նրան հայտնել են՝ եթե որդին չզանգահարեր մորաքրոջը, Նիկին և իր չծնված երեխան կմահանային։

Ամիսներ անց Նիկին գեղեցկուհի դուստր է ունեցել, իսկ տեղի թերթը Մաքսին առաջադիմել է «Մեր հերոսները» մրցանակին։

Понравилась статья? Поделиться с друзьями: