Վահե Հակոբյանը վայր ու ժամ է նշել, որպեսզի հանդիպի Հրաչյա Հակոբյանի հետ՝ բոքսի համար․ մանրամասներ

Արդեն երկու օր է, ինչ հեռակա բանավեճ է սկսվել Հրաչյա Հակոբյանի և Վահե Հակոբյանի միջև։ Վահե Հակոբյանը ծաղրական ձևակերպումներ էր թույլ տվել Հրաչյա Հակոբյանի հասցեին՝ նրան հրավիրելով բոքսի։

Հրաչյա Հակոբյանն ընդունել էր նրա բոքսի հրավերը՝ ինքն էլ իր հերթին հակադարձելով ծաղրական վիրավորանքներին և ժամանակ տալով, որ Վահե Հակոբյանը տեղ ու վայր նշի իրենց բոքսի վայրի համար։ Հայտնի է, թե ինչ է պատասխանել Վահե Հակոբյանը։

Վահե Հակոբյանն առաջարկել է հանդիպել ապրիլի քսանհինգին։ Վահե Հակոբյանը հատկապես շեշտել է օրվա խորհրդի կարևորությունը, քանի որ այդ օրը համընկնում է իմքայլականների հայտարարած «Քաղաքացու օրվա» հետ։

Վահե Հակոբյանը հանդիպման վայր է նշել «Օրանժ» կոչվող սպորտային համալիրը, որտեղ նա Հրաչյա Հակոբյանին կսպասի ժամն ուղիղ տասներկուսին։ Դեռևս անհայտ է, թե այս բանավեճն ինչ ընթացք կունենա, և ապրիլի քսանհինգին տեղի կունենա՞ արդյոք այդ հանդիպումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: