Սոսո Պավլիաշվիլին Հայաստան է եկել․ նա Խոր Վիրապում է․ տեսանյութ

Սոսո Պավլիաշվիլին եկել է Հայաստան։ Այս մասին իմանում ենք երգչի ինստագրամյան հարթակից։ Նա մի կարճատև տեսանյութ է տեղադրել իր ինստագրամյան սոցիալական հարթակում, որտեղ երևում է, թե ինչպես է նա այցելել Խոր Վիրապ։

Ազգությամբ վրացի երգիչը երկու աղավնիներ է բաց թողել երկինք Խոր Վիրապում։ Նա աղավնիների բացթողնման տեսանյութը տեղադրել է իր սոցհարթակում՝ գրելով, որ ցանկանում է խաղաղ տեսնել Հայաստանը։

«Խաղաղություն ու բոլորիս մտքի պայծառեցում։ Սիրով Հայաստանից»,- գրել է սիրված ու ճանաչված երգիչը՝ արժանանալով հայ օգտատերերի բազում ջերմ ու շնորհակալական մեկնաբանությունների։

Սոսոյի Հայաստան գալու նպատակն ու պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն բոլորին հայտնի է, որ վրացի երգիչը մշտապես աչքի է ընկել հայամետ վարքագծով, հայտարարություններով ու տրամադրությամբ։

Հայաստանի հավատարիմ բարեկամներից Սոսո Պավլիաշվիլիի տեղադրած կարճատև տեսանյութը, որն արվել է Խոր Վիրապում, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: