Սոնան նոր երգի պրեմիերա է ներկայացրել, «Քո հրեշտակը», բաց չթողնեք այս ապշեցուցիչ նոր գործը

Սոնան մեր երգարվեստի ակնառու դեմքերից է, ով, չնայած որ ապրում է հայրենիքից դուրս, հաճախ հանդես է գալիս ռուսալեզու գործերով, բայց շարունակվում է սիրված ու սպասված մնալ հայկական միջավայրում։

Սոնան նոր գործ է ներկայացրել, որը վերնագրված է «Քո հրեշտակը»։ Երգի հեղինակը Կոնստանտին Գուբինն է․ ան է հեղինակել երգի և՛ խոսքերը, և՛ երաժշտությունը։

Երգի պրոդյուսերն Աննա Կարան է։ Երգին զուգահեռ ներկայացվող ուշագրավ, հետաքրքիր տեսարաններով հարուստ տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։

Սոնայի նոր երգի թեման դարձյալ սերն է։ Երգչուհին երգում է սիրո հրեշտակի մասին, ով այս պարագայում կինն է՝ տղամարդու կողակիցն ու պահապան հրեշտակը։

Երգի ոճային կերպը քիչ է տարբերվում Սոնայի մինչ այս ներկայացրած երգերի ոճից։ Այն ընդհանուր առնչություն ունի Սոնայի ներկայացրած մյուս գործերի հետ։ Երգչուհու մատուցած հետաքրքիր գործը, որը մանրակրկիտ աշխատանքի արդյունք է, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: