«Սնիկերս» հրաշք տորթի պատրաստման հեշտ ու արագ տարբերակ

Եթե փնտրում եք արագ և խնայող տարբերակ, որով կցանկանաք զարմացնել հյուրերին, ապա «Սնիկերս» տորթն այն է, ինչ պետք է։ Այն պատրաստվում է 45րոպեից էլ արագ՝ առանց թխելու։

Շոկոլադե մածուկի համար

Վաֆլիի շերտեր՝ 4հատ

Կակաոյի փոշի՝ 3ճ/գ

Շաքարավազ՝ 3ճ/գ

Թթվասեր՝ 2ճ/գ

Կաթ՝ 3ճ/գ

Կարագ՝ 2ճ/գ

Միջուկի համար

Թխվածքաբլիթ՝ 1տուփ

Կարագ՝ 200գ

Խտացրած կաթ՝ 1տուփ

Ընկույզ՝ 100գ

Պատրաստման եղանակը

Շոկոլադե մածուկի համար անհրաժեշտ բաղադրիչները կաթսայում միավորել և եփել թույլ կրակին՝ առանց դադարի խառնելով՝ մինչ կեռա։ Շերտերը զույգ առ զույգ անել, մի շերտին քսել մածուկը և ծածկել մյուսով։

Միջուկի համար սենյակային ջերմաստիճանի կարագը հարել՝ ներմուծելով խտացր․ կաթը։ Կրեմապատել զույգ շերտերից մեկը, վրան ցանել ընկույզ և մանրացրած թխվածքաբլիթ, ապա մնացած կրեմի ցանգվածը։ Վրայից ծածկել մյուս զույգ շերտերով և հավասարեցնել ծայրերը։ Տորթը թողնել սառնարանում 4-5ժամ։

Понравилась статья? Поделиться с друзьями: