Սիլվա Հակոբյանը հրաշալի սելֆիներ է հրապարակել

Անկրկնելի գեղեցկուհի, հրաշք երգչուհի Սիլվա Հակոբյանը գեղեցիկ լուքով երկու սելֆի է հրապարակել՝ մակագրության մեջ հետևորդներին հարցնելով՝ որ կերպարով է ավելի գեղեցիկ․ «Ո՞ր կերպարում եմ ձեզ ավելի դուր գալիս՝ 1 թե 2»։

Հրաշալի կադրերում մեկ անգամ ևս երևում է Սիլվայի նրբագեղությունը և չնաշխարհիկ հմայքը։ Առաջին կադրում Սիլվան վարսերը լոքոններով։ Նա թեթև շպարված է՝ մարմնագույն երանգների մեջ։ Հագուստից երևում է միայն վերին հատվածը՝ գույնզգույն ու գեղեցիկ։

Երկրորդ կադրում Սիլվայի վարսերն ուղիղ են հարդարված։ Նա ավելի բաց գույների մեջ է շպարված՝ ակցենտն անելով մուգ շրթներկով շպարված շուրթերի վրա։ Սիլվան գույնզգույն զարդապատկերներով վերնաշապիկ է ընտրել, որն անչափ շատ է նրան սազում։

Հետևորդների կարծիքը կիսվել է։ Նրանցից ոմանց դուր է եկել Սիլվայի՝ գանգուր մազերով կերպարը, մյուսներին՝ ուղիղ հարդարվածը։ Բայց միանշանակ է՝ Սիլվան միշտ գեղեցիկ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: