Հայ գրող և բլոգեր Մերի Սարիկյանը հուզառատ գրառում է կատարել․ «Այս նկարներն արվել են պատե րազմից օրեր առաջ..․ ով կմտածեր, որ այսպես շուռ կգա կյանքը… Ինձ թվում է՝ հայացքս էլ առաջվանը չէ… Շուրջ մեկ ամիս երեխաներս կորցրել էին իրենց մայրիկին՝ կենսուրախ և ժպտադեմ մայրիկին: Հիմա հաճախ եմ պայքարում, որ կարողանամ կենտրոնանալ երեխաներիս վրա, որ կարողանամ իսկապես խաղալ նրանց հետ, այլ ոչ թե լինել ուղղակի տարածքում: Եվ երևի այդպես էլ ուշքի չէի գա, եթե Էմիլին, ինչպես հասուն մարդ, չասեր մի օր՝ մամ, արի զրուցենք (անկեղծ հենց այսպես էլ ասում է, ինչպես ես եմ իրեն հաճախ ասել ), ինչ անեմ քեզ համար, որ չտխրես, ես եմ մեղավո՞ր… Սա կարծես սթափեցնող ապտակ լիներ ինձ համար:
Չգիտեմ էլ՝ ինչպես է նրա մոտ այդպիսի կարծիք ձևավորվել, ոնց եմ ես թույլ տվել, որ երեխաս այդպիսի ապրումների մեջ ընկնի: Ու անհայտ է՝ էլ ինչ ծանր հույզեր է ունեցել երեխաս այս ընթացքում՝ ենթադրելով, որ մամայի տրամադրության անկումն իր հետ է կապված: Բացատրեցի Էմիլիին, որ աշխարհում չ ար բաներ էլ են լինում, բայց մենք՝ մեծահասակներս, ամեն ինչ անում ենք, աշխարհը սիրուն և ապահով լինի, ու այդպես էլ կլինի, բացատրեցի, որ ինքն անհանգստանալու ոչինչ չունի այս պահին, քանի որ մենք կլուծենք այդ խնդիրները, հավելեցի նաև, որ պարզապես մեծական հոգսերից երբեմն հոգնում են մաման ու պապան վերջին շրջանում ու դրա համար էլ այդքան ակտիվ չեն խաղում իր հետ: Հետո ամուր գրկեցի ու խոստացա ինքս ինձ, որ պիտի կարողանամ պաշտպանել նրա անմեղ ու մաքուր մանկությունը և պիտի ավելի բարձր պատասխանատվություն ստանձնեմ վաղվա աշխարհի համար:
Երեխաներս կորցրել են իրենց կենսուրախ մայրիկին, բայց մնացել է նրանց լավատես մայրիկը: Առանց սին հույսերի, ամուր ոտքերիս տակ զգալով հողը, ես միշտ միևնույն է հակված եմ հավատալու լավին… Ես հավատում եմ, որ դրականը դեպի իրեն է քաշում դրականը, լույսը՝ լույս:
Իհարկե այս ամենի հետ անհրաժեշտ է շատ աշխատել, պետք չի ձեռքերը ծալած նստել և սպասել հրաշքների..․ բայց եթե դու արդեն ճիշտ ճանապարհին ես, հաջողությունը, հրաշքը կգտնի քեզ… Իսկ ճիշտ ճանապարհը տեսնելու, գտնելու մի տարբերակ կա՝ կրթվել ու կրթել… Մեզ անպայման պետք է ապրել, սիրելիներս, ինչ-որ մի տեղից, ինչ-որ մի ձև սկսել ապրել… ապրել, որ ապրեցնենք… ապրել, որ դեպի մեզ կլանենք արևի լույսը, հաջողությունը, կյանքը…
Տղերքի հիշատակը միշտ մեր սրտերում է, անխոս, ու հենց դրա համար է, որ ուժ պիտի գտնենք մեր մեջ չմեռնելու ․․․նրանք դա չէին ուզի…»։