«Սա էլ թող հիշեցում լինի»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հետաքրքիր անդրադարձ է կատարել․ «Հերթական գործուղումն էր Արցախ։ Բոլոր հանդիպումները ավարտեցինք, քննարկումներ, պայմանավորվածություններ, պլա ններ ֆիքսեցինք։ Ադիբեկյանն ասեց «Պետք ա Բակո Սահակիչին էլ տեսնել»։

Զանգահարեցինք օգնականին, զբաղված էր նախագահը։ Դե մենք էլ շարժվեցինք Ավետարանոց։ Ուշ երեկոյան զանգ եկավ նախագահականից։ Մենք էլ ցեխոտ, մրոտ, սար ու ձորերում։ Շտապ հետ եկանք։

Խոսեցինք դեսից-դենից, պատմեցինք արվածի մասին, անելիքի մասին, խորհրդակցեցինք։ Մի 40 րոպե անց նախագահը ասեց․ «Աղջիկներ, իսկ ի՞նչ խնդրով եք եկել»։ Նայեցինք իրար «Ոչ մի, ուղղակի ուզում էինք իմանալ ոնց եք»։ Ժպտաց, ասեց «Այսօր արդեն 10-րդ հանդիպումս է և դուք միակն էիք, ով ուղղակի եկել էր իմանայիք ոնց եմ»։

Ջերմ բարեմաղթանքներով բաժանվեցինք ու պայմանավորվեցինք անպայման միասին գնալ Արաքսի հովիտ։ Սա էլ թող հիշեցում լինի, էլ ինչ պիտի անպայման անենք պատե րազմից հետո»։

Понравилась статья? Поделиться с друзьями: