«Ռուսաստանը Մինսկի խմբին սպասում է Թուրքիային խաղից թեթևակի դուրս հանելու համար»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը խոսել է վերջին իրադարձություններից․ «Հետաքրքիր է, արդյոք Հադրութի գյուղերում ռուս խաղաղապահներ չտեղակայելու ու դրանց անցումն ադրբեջանական ախորժակի տակ կապ ուներ Բաքու Մինսկի խմբի այցելության ու Ալիևի հոխորտանքի հետ առ այն, որ Մինսկի խմբին չի հրավիրել ու չի սպասում։

Ռուսաստանը եթե նրանց սպասում էլ է, ապա ոչ հակա մար տությունը կարգավորելու, այլ հետպատե րազմյա իրողությունները ճանաչելու ու Թուրքիային խաղից թեթևակի դուրս հանելու համար։ Պարգևատրո՞ւմ։ Շուշի՞-2։

Կամ էլ, միգուցե, տեղի ունեցողը կապ ուներ Բաքվի շքերթից հետո ռուս-ադրբեջանական «փոխհր աձգության» հետ, որի թիկունքում Անկարան է, ում փորձում են խաղից դուրս հանել…

Ձեռքի հետ էլ նոր իմպուլս տալ Երևանում իշխանություն փոխելու ուղղությամբ… Սա 21-րդ դարն է։ Որքան էլ նեղացնեք մեզ, մեկ է’ ճշմարտությունն իմացվելու է, այդ թվում պատե րազմի ողջ ճշմարտությունը… Ու ապրելու ենք, դիմանալու ենք»,- նշել է նա՝ մեկնաբանելով վերջին իրադարձությունները։

Понравилась статья? Поделиться с друзьями: