ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վայելում է «Ով սիրուն, սիրուն» երգը՝ Վալերի Մելադձեի կատարմամբ

Համացանցում երեկվանից մի հոլովակ է շրջանառվում, որտեղ երևում է, թե ինչպես մի ջերմ հավաքույթի ժամանակ Վալերի Մելադձեն երգում ՌԴ ներկայիս վարչապետ Միխաիլ Միշուստինի համար: Հատկանշական է, որ Միլաձեն երգում է հայերեն: Նա երգում է հայկական ժողովրդական լավագույն երգերից մեկը՝ «Ով սիրուն, սիրուն» երգը:

Լևոն Միրիջանյանի գեղեցիկ խոսքերի վրա ստեղծված այս հայկական ժողովրդական երգը, ինչպես նկատելի է, սիրելի և սրտամոտ է ոչ միայն հայկական միջավայրում, այլև այլուր: Հիշենք, որ վերջերս Վրաստան այցի ժամանակ մեր վարչապետին վրացական ղեկավարությունը պատվել էր երկկողմանի մշակութային գոհարների ատուցմամ. վրացական երգերի կողքին վրացական երգչախումբը կատարել էր նաև հայկական երգեր, մասնավորապես՝ «Ով սիրուն, սիրուն» երգը:

Այս անգամ այս հոգեմոտ ու գեղեցիկ կատարումը Վալերի Մելադձեի կատարմամբ հաճույք է պատճառում Միխայիլ Միուստինին, ում արմատները, ինչպես հայտնի է, հայկական են: Այս հոլովակը ևս մեկ անգամ հիշեցրել է այդ մասին:

Հայտնի չէ, թե նկարահանումը երբ է եղել, բայց հոլովակը յութուբում հայտնվել է երեկ:

Понравилась статья? Поделиться с друзьями: