«Չգիտեմ՝ երբ և ինչպես, ո՞ր պայմաններում ՄԱՐԴԸ դարձավ թիվ»․ Նազենի Հովհաննիսյան

Տաղանդաշատ դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հուզառատ անդրադարձ է կատարել․ «Ցա վակոտոր, բայց անկոտրում մայրեր, քույրեր, ընկերներ, իմ եղբայրներ… Տարբեր պատմություններ եմ լսել պատե րազմի առաջին իսկ օրվանից, տարբեր ու իրական պատմություններ մեր տղաներից շատերի սխրագործությունների մասին… Վախեցողն էլ է իմ հերոսը, խիզախն էլ, զո հվողն էլ, ԱՊՐՈՂՆ ԷԼ, ԲՈԼՈՐԸ:

Պատմությունները շատերի` իմացանք, բայց ոչ բոլորի: Ու սար սափելին հենց դա է: Մեր տղաները ԲՈԼՈՐՆ ԵՆ հերոս ինձ համար,բոլորն են խիզախել ու պայ քարել անհավասար պայ քարում … ցա վից պապանձվել ենք: Տղաների կորստի, ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՈՐՍՏԻ ու հավատի կորստի ցա վից… ԲԱՅՑ տղաներից շատերը մինչև վերջերս դիրքերում են եղել, առանց իմանալու դիվանագիտական պարտության մասին(… Նրանք պաշտպանել են մեզ ու մեր` Հայրենիք ունենալու իրավունքը, մեր` ապահով ապրելու երազանքն ու մեր պատմական թերացումներն իրենց ար յամբ են փորձել շտկել…(

ՀԻՄԱ հերոս տղաներից շատերը չկան, ոմանց մինչև օրս չեն գտնում, ոմանք խոնարհվեցին` առանց կոչումների կամ քաղաքային մեծ պաստառներին հայտնվելու։ Ուզում եմ ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԽՈՆԱՐՀՈՒՄՍ ձեզ տղերք ջան, մեռնեմ ձեր սրտին, ձեր առյուծասիրտ Մայրերին պիտի մի քիչ գոնե սփոփանք լինի ՁԵԶ ՄԻՇՏ ՀԻՇԵԼԸ. ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ:

ՄԵԾԱԳՈՒՅՆ խնդրանք. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶՈ ՀՎԱԾ հերոսի անունը գրեք այստեղ, ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ, որտեղ է ծառայել, որտեղից է եղել((( , ու նկարն անպայման, որպեսզի ՃԱՆԱՉԵՆՔ ի վերջո էն ԼՈՒՅՍԻ ՊԵՍ ՏՂԵՐՔԻՆ, որոնք մեր ԿՅԱՆՔԻ ու Երկիր ունենալու երաշխավորն են, որոնք ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ ….( որոնք այսուհետ մեզ ՎԵՐԵվԻՑ` Երկնքից են պաշտպանելու: Իսկ մենք ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ այսուհետ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՈՒ ՀԻՇԵԼ ՄԻՇՏ ՆՐԱՆՑ!

Հ.Գ. Ես չգիտեմ, թե, երբ և ինչպես, ո՞ր պայմաններում ՄԱՐԴԸ դարձավ թիվ(… ինձ համար ՄԱՐԴԸ միշտ եղել է ու կմնա ՀՈԳԻ: Իսկ Արդար Հոգին Աստծունն է: Օրհնյալ` հավիտյանս… Ամեն»:

Понравилась статья? Поделиться с друзьями: