Ուշադրությո՛ւն․ Արայիկ Հարությունյանը հայտնում է վերջին նորությունները

Արցախյան նախագահ Արայիկ Հարությունյանն ասուլիսային ձևաչափով ամփոփել է օրը։ Նա նշել է՝ այսօր երեկվա համեմատ շատ բան չի փոխվել։ Նրանց առաջընթացը լայնածավալ է՝ Օմարից մինչև Արաքս։

Կեսօրից հետո լայնածավալ կերպով առաջ են անցել, բայց արդյունքի չեն հասել։ Դիրքային կերպով է ընթանում պայքարը։

Քանզի երեկ արդեն իսկ սուտ կերպով հայտարարել են, որ մի քանի գյուղեր ու բնակության վայրերն արդեն իրենց են, այսօր մեծ քանակի տեխնիկայով առաջ են եկել, բայց ապարդյուն։

Հարությունյանը փաստել է՝ այս ամենին նրանք ամիսներով են պատրաստվել, քանզի ինչ նրանք այսօր անում են, օրերի բան չէ։ Իսկ այն ինչ նրանք հայտարարում են, լիարժեք սուտ է։ Դա ողջ աշխարհը գիտի։

Մեր տեխնիկան, ի տարբերություն իրենց տեխնիկայի, պաշտպանողական է։ Դա ակնհայտորեն ցուցադրում է՝ ով է սկսել ամենը։ Սա կենաց մահու հարց է ու մենք, վստահեցնում եմ, հաղթելու ենք։ Հիացած եմ բոլորի պատրաստակամությամբ»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: