Ուշագրավ․ ահա թե ինչպիսի քարտեզ է ցուցադրվել թուրքական հեռուստասերիալի եթերում և ինչպե՞ս են դրան արձագանքել թուրքերն ու ադրբեջանցիները

Թուրքական հեռուստասերիալները, ամենևին էլ գաղտնիք չէ, որ մեծ ռեյտինգ ունեն ոչ միայն Թուրքիայում, այլ նաև երկրի սահմաններից դուրս։ Դրանք գրավում են տարբեր ազգերի ներկայացուցիչներին և ուշադրությամբ դիտվում են տարբեր վայրերում։

Վերջերս թուրքական հեռուստասերիալներից մեկի ցուցադրության ժամանակ ուշագրավ կադրեր են ներթափանցել ֆիլմի մեջ, ինչը չի վրիպել ուշադիր հեռուստադիտողի և ապա նաև հարցով հետաքրքրված մասնագետների ուշադրությունից։

Թուրքական հեռուստասերիալի կադրերից մեկում երևացել է մի քարտեզ, որի վրա պատկերված է Թուրքիան և հարակից երկրները։ Ուշագրավն այն է, որ քարտեզում Հայաստան է գրված ոչ միայն Հայաստանի ներկայիս տարածքի վրա, այլ նաև Ղարաբաղի ու Ադրբեջանի տարածքների վրա։

Ղարաբաղի և Ադրբեջանի տարածքները ևս ընդգրկված են Հայաստան անվան տակ։ Այս դրվագը մեծ հնչեղություն է ստացել։ Արձագանքել են թուրք և ադրբեջանցի քաղաքական գործիչներ, պատմաբաններ։ Նրանք սուր քննադատության են արժանացրել իրողությունը։

Հատկանշական է, որ չնայած բարձրացված աղմուկի, հեռուստատեսությունից դեռևս արձագանք չի եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями: