«Որևէ կերպ հասկանալի չէ ընդիմության լռությունը»․ Հարություն Ղուկասյան

Հարություն Ղուկասյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին տեսակետս մի քանի անգամ գրել եմ և իմաստ չկա կրկնվելու: Մի դիտարկում 17, թե 18+ ընդիմադիր ուժերի մասին, որոնք քանի օր է պահանջում են կառավարության հրաժարականը: Այսօր ամբողջ օրը սպասում էի, որ ընդիմադիր կուսակցություններից թեկուզ որևէ մեկը դատապարտող հայտարարություն կաներ՝ կապված երեկ Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի կողմից հնչեցված այն մտքին, թե որոշ ուժեր փորձում են Արցախի անկախությունը ճանաչելով պայքար մղել ՌԴ-ի դեմ և մենք դա թույլ չենք տա: Ոչ դիվանագիտական լեզվով ասած կխոչնդոտենք կամ առնվազն չեն ողջունի, եթե արևմուտքը ցանկանա ճանաչել Արցախի անկախությունը:

Ի դեպ արձագանք սպասում էի նաև իշխող կուսակցության կողմից: Փաստորեն իրենց լռությամբ թե՛ իշխանությունները, թե՛ իրենց ընդիմություն հռչակած կուսակցությունները փաստացի համաձայն են այս թեզի հետ: Եթե իշխանության կողմից լռությունը դեռ ինչ որ տեղ հասկանալի է՝ հաշվի առնելով Երևանում գտնվող ՌԴ պատվիրակության առկայությունը, ապա որևէ կերպ հասկանալի չէ ընդիմության լռությունը, որը ցանկանում է իշխանության գալ բանակցային պրոցեսում Արցախի հարցն առավել արժանապատիվ դիրքերից վարելու համար:

Պարզ է, թե ինչու են լռում, որպեսզի Կրեմլում նրանց արևմտամետ, կամ սորոսական չհամարեն: Սակայն կարող էիք առնվազն գոնե որևէ դիվանագիտական պատասխան տալ այս կոչին, հստակեցնել ձեր դիրքորոշումն այս անչափ կարևոր հարցում: Ես չէ, որ ձեզ պետք է խորհուրդներ տամ, առավել ևս ձեզ չէ, որ անձամբ ես կցանկանայի տեսնել այսօրվա արմատական ընդիմադիր դաշտում, սակայն նմանօրինակ հայտարարությունները չի կարելի անպատասխան թողնել և չի բխում մեր ազգային շահերից, որոնք վեր են ամեն տեսակ կուսակցական շահերից:

Կցանկանայի, որպեսզի Արցախի նախագահի աշխատակազմից պարզաբանեն, թե արդյոք սա Արցախի պաշտոնական դիրքորոշումն է, թե ոչ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: