Շուշաննա Թովմասյանը շուտով կմայրանա

Գեղեցկուհի դերասանուհի, անչափ սիրելի Շուշաննա Թովմասյանն ինստագրամյան իր էջում հիանալի լուր է հայտնել․ շուտով նա կմայրանա։ Երիտասարդ զույգի՝ Շուշաննայի և ռեժիսոր Վահե Սայանի՝ 2018-ի հոկտեմբերին ստեղծած ընտանիքում բալիկ կծնվի։

Թեև գեղեցկուհին չի նշել որքան է հղիության ժամկետը, նաև չի մանրամասնել փոքրիկի սեռը, լուրի իսկությունը գեղեցկուհին հաստատել է։ Արդեն մի քանի ամիս է՝ շշուկներ են պտտվում Շուշաննայի հղիության շուրջ, սակայն դրանք չեն հաստատվում հենց դերասանուհու և իր տաղանդաշատ ամուսնու կողմից։

Դեռևս 2018-ից մամուլում ժամանակ առ ժամանակ գրում էին նրբադեմ Թովմասյանի հղիության մասին, սակայն այդ լուրերը սուտ էին։

Առհասարակ, և՛ դերասանուհին, և՛ իր ամուսինն անձնական կյանքից քիչ են խոսում, բավականին քիչ լուսանկարներ զետեղում իրենց համացանցային էջերում, իսկ հարցազրույցներում շրջանցում անձնական կյանքի թեման։

Բայց այս հրաշալի նորությունը, բարեբախտաբար, գեղեցկուհին անձամբ հաստատեց՝ ուրախացնելով երկրպագուներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: