«Շատ վախեցնող են այն մարդիկ, որոնք ցանկացած դժբախտ պատահարի, լարվածության պահի․․․»․ Սյունե Սևադա

Համացանցային հարթակում իր ուշագրավ մտքերով և երբեմն էլ իր հեղինակած պատմվածքներից գրառումների տեսքով հանրության հետ կիսվում է ժամանակակից երիտասարդ ստեղծագործող Սյունե Սևադան։

Նա իր յուրօրինակ մտքերով փորձում է մարդկանց ուշադրությունը սևեռել այն  իրադարձությունների վրա, որոնք հաճախ են  աննկատ մնում։ Այս անգամ երիտասարդ գրողը վախեցնող է համարել մարդկանց, ովքեր դժբախտ իրավճակներում գեղեցիկ և լավ մշակված տեքստեր են հրապարակում։

Գրողն անկեղծորեն զարմանում է, որ  յուրաքանչյուր տխուր իրավիճակի համար մարդիկ դժբախտությանը համահունչ անգամ լուսանկար ունեն ինչ-որ տեղ պահած։

Սյունեն մասնավորապես գրել է․ «Շատ վախեցնող են մարդիկ, որոնք ցանկացած դժբախտ պատահարի, լարվածության, որևէ մեկի մահվան կապակցությամբ միշտ պատրաստ պահած իրենց ֆոտոսեսիան ունեն` գունային գամման ճիշտ ընտրած, մշակած, սթիքերներով, ֆիլտրներով-բանով:

Միշտ հեշտ և արագ են ընտրում բառերը` ցավի մասին պատմող»։ Մեկնաբնություններում ընթերցողնորը համաձայնել են նրա հետ, իսկ ոմանք էլ նշել, որ ճանաչում են այդպիսի մարդկանց։

Понравилась статья? Поделиться с друзьями: