«Շատերին թվում է, թե դա ինչ-որ գեղեցիկ խաղալիք է, որը պահվում է Նիկոլ Փաշինյանի գրպանում»․ Կարպիս Փաշոյան

Լրագրող Կարպիս Փաշոյանն անդրադարձ է կատարել․ «ՌԴ նախագահ Բորիս Ելցինը մի առիթով ասել է․ «Берите столько суверенитета, сколько сможете проглотить»։ Սա իհարկե աքսիոմատիկ ճշմարտություն է, որը պետք է ելակետային նշանակություն ունենար հետխորհրդային տարածքի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։

Ցա վոք սրտի ինքնիշխանություն եզրույթը հայկական իրականությունում ձևախեղված ընկալում ունի։ Շատերին թվում է, թե դա ինչ-որ գեղեցիկ խաղալիք է, որը պահվում է Նիկոլ Փաշինյանի գրպանում։ Վերջինս էլ էր այդպես կարծում և անցած երկու տարիներին այն համոզմունքն ուներ, թե ինքնիշխան բառի անընդհատ ու բարձր արտասանությունը Հայաստանին իսկապես ինքնիշխան է դարձնում։

Այդպես չի լինում, ինքնիշխանությունը սահմանային երևույթ է, անընդհատ փոփոխվող, տատանվող ու մանևրող, այն ինչ-որ մի բանի միաժամանակյա հավասարակշռվածությունն ու կոմպրոմիսն է մեկ այլ բանի նկատմամբ։

Իրական քաղաքականության մեջ, հողի վրա ինքնիշխանությունը կոնկրետ սահմանում չի կարող ունենալ, այն արտացոլանքն է պետության հնարավորությունների, ռեսուրսների, կայունության և մտքի։ Ցա վոք սրտի Ռուսաստանի վրա մատ թափ տվող և ԱՄՆ-ի վրա մունաթ եկող հայտնի պարոնն էս պարզ բաներն այդպես էլ հաշվի չառավ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: