«Նուտելա»-ն կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում․ դա ձեզանից ընդամենը մի քանի րոպե կխլի

«Նուտելա»-ն շատ հեշտ է պատրաստել անգամ տնային պայմաններում։ Բացի այն, որ արագ է պատրաստվում, դա շատ լավ նախաճաշ կարող է դառնալ։

Համով այդպիսի «Նուտելա»-ն չի տարբերվում նրանցից, որոնք խանութներում են վաճառվում։

Բաղադրիչներ՝

350 մ/լ բուսական յուղ (առանց հոտի),

0․5 բաժակ շաքարի պուդրա (կարելի է նաև միայն շաքարավազ օգտագործել),

2-3 ճ/գ փոշի կաթ,

0․5 բաժակ ընկուզեղեն,

150 մ/լ կաթ,

2-3 ճ/գ կակաո,

վանիլ՝ ըստ ճաշակի։

Կաթը տաքացնել այնպես, որ շատ տաք չլինի, հավելել շաքարավազն ու վանիլը։ Հետո ավելացնել բուսական յուղը և հարել բլենդերով առավելագույն արագությամբ։ Հավելել փոշի կաթն ու կակաոն և կրկին հարել։

Վերջում ավելացնել ընկուզեղենը և նորից հարել։ Ընկուզեղեն կարելի է նաև չավելացնել, իսկ ավելացնելու դեպքում ըստ ձեր նախասիրությունների։

Ահա և վերջ։ 5 րոպեի ընթացքում ամենահամեղ «Նուտելա»-ն պատրաստ կլինի։

Понравилась статья? Поделиться с друзьями: