«Նենց տպավորություն ա, ոնց որ չի եղել պատե րազմը, չի եղել պարտություն»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ — դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը կարևոր դիտարկում է արել։ «Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ու կառավարող ուժի գլխավոր հենարանն էս պահին 16 կուսակցություններն են՝ իրենց հարուցած կասկածելի նպատակներով ու մեթոդներով, առանց որևէ ծրագրի իրականացվող գործընթացներով։

Սա էլ ա քաղաքական առաջնորդության տոտալ սնանկության վկայություն։ Փոխանակ գիտակցենք իրավիճակի լրջությունն ու սպասվելիք աշխատանքների ծավալը, մեզնից ամեն մեկի վրա դրված մեծ պատասխանատվությունը, զբաղված ենք թշ նամական մթնոլորտը խորացնելով։

Նենց տպավորություն ա, ոնց որ չի եղել պատե րազմը, չի եղել պարտություն, չի եղել քաղաքացու կյանքի իմաստը կորցնելու, նրա վերջին տասնամյակների իդեալներն ավիրելու պրոցես, չկան տոտալ ապակողմնորոշված, անվտանգության զգացողությունը կորցրած քաղաքացիներ։ Նույնը կարելի ա ասել մյուս ճամբարի մասին։

Կասեք լուծումներ առաջարկի.… էս վիճակում բարդ ա՝ որ կողմ գնում ես, հայտնվում ես ճամբարներից մեկում, որոնց նպատակներն անհասկանալի են»։

Понравилась статья? Поделиться с друзьями: