Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հրաշք որդու նոր լուսանկարները

Գեղեցիկ ու տաղանդաշատ զույգ Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի փոքրիկ որդին՝ հրաշք Ռոբերտը, դարձել է երկու ամսական։ Նշանակալի օրվա առթիվ ոճային մայրիկը բալիկի չքնաղ կադրն է հրապարակել՝ շնորհավորելով փոքրիկին։

Հրաշք Ռոբերտի երկու ամսականը Միկի Մաուսի ոճով է նշվել։ Նա կրում էր շապիկ և շորտեր՝ սիրելի հերոսի պատկերներով։ Նույն թեմատիկայի մեջ էր նաև տորթը՝ զարդարվածքներով և Միկի մկնիկով։ Այնքան խորիմաստ ու գեղեցիկ աչքերով է նայում փոքրիկ Ռոբերտիկը, որ հայացք թեքել պարզապես չի ստացվում։

Միհրանը նույնպես կադրը զետեղել էր իր էջում՝ գրելով։ «Տղես դարձավ երկու ամսական։ Հեքիաթս»։ Երջանիկ հայրիկը գրառումն աղոթող սմայլիկով է ուղեկցել։

Հրապարակված մյուս կադրն էլ սելֆի է։ Հրաշք Արփին մայրական ջերմություն պարունակող հայացքով նայում է որդուն, որը քնած է իր գրկում։ Արփին այնքան գեղեցիկ է նոր կարգավիճակում, որ խոսքեր չկան։

Понравилась статья? Поделиться с друзьями: