Անչափ արագ, հեշտ պատրաստվող, մատչելի ու շատ համեղ տորթ միկրոալիքային վառարանում

Միկրոալիքային վառարանում ստացվող տորթն անասելի արագ է ստացվում ու մատչելի է օգտագործվող բաղադրիչների առումով:

Նախ քիչ աղով հարել հավկիթը, ավելացնում ենք վեցական ճաշի գդալ շաքարավազ ու կաթ: Հետո իրար խառնած ալյուրի ու կակաոյի փոշու խառնուրդը մաղում ենք այս միասեռության հասցված մասսայի վրա:

Հետո 9 տոկոսանոց օքսուսով հանգցնել մեկ թեյի գդալ սոդան, ավելացնել մասսային, ապա ավելացնել սահմանված չափով ձեթ: Մասսան կրկին համասեռության բերել և համապատասխան ամանով փոխադրել միկրոալիքային վառարան ընդամենը հինգ րոպեով:

Բայց հարկ է հիշել, որ միկրոալիքային վառարանը սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո փակ վիճակում պետք է թողնել ևս տասը րոպեով:

Տասը րոպե անց հանելուց հետո խմորեղենի շերտը բաժանել երկու հավասար շերտերի: Դրանք միավորել ցանկացած նախընտրելի կրեմով, այս դեպքում մենք առաջարկում ենք թթվասերի և շաքարի խառնուրդով ստացված պարզագույն կրեմ:

Շերտերը կրեմապատելուց հետո տորթի արտաքին մակերեսին հետաքրքիր ձևավորում տալ կտրտած, մանրատած նուշի փշրանքներով:

Понравилась статья? Поделиться с друзьями: