«Մեր սիրելի վայրերից էր, երբ նոր էինք ծանոթացել»․ Լուսինե Թովմասյանն ամուսնու հետ սիրառատ լուսանկարներ է հրապարակել

Գեղեցկուհի մոդել և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ ռոմանտիկ հանգստից։ Նա անչափ հուզիչ գրառմամբ է մակագրել դրանք և որպես հեշթեգ գրել #երջանիկկին։

Գառնիի հայտնի տեսարժան վայրի ներքո լուսանկարներին կից Լուսինեն հիշել է այդ տեղի հետ կապված վառ պահերը՝ նշելով, որ իրենց սիրելի վայրերից է եղել Գառնին, երբ նոր էին ծանոթացել։

Յուրաքանչյուր կադրում երևում է նրանց՝ միմյանց հանդեպ տածած սերն ու քնքշանքը։ Երջանիկ կինն ահա այդպիսի հայացք ունի։

Ռոմանտիկ հանգստի համար Լուսինեն ընտրել էր կապույտ ջինսե բոյֆրենդ ոճի տաբատ և սև հասարակ շապիկ։

Նա մազերն ուղիղ էր հարդարել և բաց թողել։ Կերպարն ամբողջացրել էին ոճային սև ակնոցները։

Իրապես զմայլիչ է ու սիրառատ այս անչափ ներդաշնակ զույգի ընտանեկան հանգստի մի պատառը՝ ջերմ լուսանկարները, որ Լուսինեն զետեղել է իր էջում։

Понравилась статья? Поделиться с друзьями: