«Մեր հետոն ո՞րն է և ո՞ւր ենք մենք գնում… կամ հիմա որտե՞ղ ենք»․ Նազենի Հովհաննիսյան

Տաղանդաշատ դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հերթական հուզառատ գրառում է կատարել։

«Պատե րազմ․․․ օր քսաներեքերորդ: Աղմուկը շատ է… մեր մտքերում… ֆեյսբուքում: Լրահոսը` սուղ, աղքատիկ: Ամենուր կոչեր, բայց պատե րազմի դեմքը կոչով չես փոխի: Նորմալ է վախն էլ, ոգևորությունն էլ, երբեմն էշություն ասելն էլ, չհասկանալն ու չհամակերպվելը։ Նորմալ չի վտ անգի աստիճանը չհասկանալը:

Համակարգչային խաղ չի: Անընդհատ տեսնում եմ, որ ասում են հետո… Երանի էդ «հետո»- ն հասկանամ որն է, ինչ ձևի մեջ ու ինչ կարգավիճակում: Մեր հետոն ո՞րն է և ո՞ւր ենք մենք գնում… կամ հիմա որտե՞ղ ենք։

…Ուղիղ հինգ օր է Տաթևա վանքն է մտքիս: Մեքենաս սարքվի գնամ Տաթև: Ամենամոտ օրերս: Օր քսաներեքերորդ. «հետո»- ի փնտրտուքով ներկայի ԻՐԱԿԱՆ գնահատական է պետք` հեռախոսի տուփերից դուրս: Իրական»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: