«Մարդիկ անդադար փնտրում են փրկիչ ու հետո հիասթափվում»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա էլիբեգովան կարևոր անդրադարձ է կատարել ներկայիս քաղաքական իրավիճակին․ «Մեր հանրության հիմնական խնդիրնեից մեկն ա, որ մարդիկ անդադար փնտրում են փրկիչ ու հետո հիասթափվում, երբ իրենց սպասումները չեն արդարանում։ Ոնց երկրի ներսում, տենց էլ երկրից դուրս»։

Էլիբեգովան մասնագիտորեն նշում է՝ իրակուն ինչ է տեղի ունենում մարդկանց հոգիներում․ «Իսկ իրականում լավ ու հմուտ կառավարչի ֆունկցիան մեզ փրկելը չի, այլ պայմաններ ստեղծելն ա, որ մենք ինքներս կազմակերպվենք։ Մեզ չի կարելի ձուկ տալ, մենք դրանից դառնում ենք ալարկոտ ու անշնորհակալ։ Մեզ պետք ա կառթը տալ ու ձկան տեղը ցույց տալ։

Իսկ պատե րազմը ցույց տվեց, որ մենք շատ լավ կարողանում ենք կազմակերպվել, որպես հանրություն։ Ուղղակի հստակ խնդիրներ պիտի դրվեն։

Քսան տոկոսն էլ սկսի կատարել խնդիրները, մնացածը կսկսեն կամ օգնել, կամ առնվազն չխանգառել, հասկանալով, որ իրենց խելքի բանը չի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: