«Մամ ջան, լավ մնացեք.» Ժիրայր Գեղամյանի վերջին խոսքերն ու սխրանքի ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Ժիրայր Գեղամյանն ընտանիքի ավագն էր: Նա ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 14-ին Ապարանում: Գեղամյանների ընտանիքն իր անձնվիրությամբ օրինակ է և հիացմունքի արժանի:

Դեռ արցախյան առաջին պшտերազմի ժամանակ Ժիրայրի հորեղբայրը զոհվել է, իսկ հայրը բազում վիրավորումներ ստացել:

Ժիրայրին անվանակոչել են հենց զոհված հորեղբոր անունով: Ժիրայրը բանակ է զորակոչվել 2019 թվականի ամռանը: 6 ամիս ծառայելով Էջմիածնում՝ նա կրտսեր սերժանտի կոչում է ստանում, իսկ հուլիսի 9-ից տեղափոխվում է Հադրութ:

Համավարակի պատճառով ընտանիքն այդպես էլ չի կարողանում տեսնել սիրելի զավակին: Լինելով ուժեղ բնավորության տեր զինվորական՝ Ժիրայրը պատերազմի օրերին երբևէ ոչինչ չի պատմել ծնողներին: Նա մշտապես հուսադրող խոսքեր է ասել:

Հոկտեմբերի երեքին Ժիրայրը վերջին անգամ է խոսել մոր հետ՝ ասելով. «Մամ ջան,լավ մնացեք», ապա անջատել է հեռախոսը: Հետո Ժիրայրը ծանր վիրավորում է ստանում: Բժիշկները մի քանի օր շարունակ փորձում էին փրկել նրա կյանքը, սակայն հոկտեմբերի տասներկուսին անմահանում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: