Մահվան 5-րդ դեպքը՝ կորոնավիրուսից

Առողջապահության նախարարությունից հերթական գույժն են ստանում․ 68 տարեկանում կյանքից հեռացել է կորոնավիրուսյան ախտով տառապող հայաստանյան 5-րդ հիվանդը։ Բացի այդ նա տառապում էր երկկողմանի թոքաբորբով, քրոնիկ թոքային օբստրուկտիվ հիվանդությամբ և սրտի իշեմիկ հիվանդությամբ։ Չնայած բժիշկների ջանքերին, պացիենտին հնարավոր չի եղել փրկել։

Սա հերթական ապացույցն է՝ տարեցները զգայուն են հիվանդության նկատմամբ ու անհրաժեշտ է պահպանել նրանց հետ շփման կանոնները՝ հնարավորինս ինքնամեկուսանալով ու պաշտպանելով նրանց։

Այս պարագայում միակ ճիշտ որոշումն ու փրկությունն ինքնամեկուսացումն է, որն իրապես կարող է կյանքեր փրկել այս ծանր իրավիճակում։ Հնարավոր է գիտակցել, որ միայն այդ պարագայում կարելի է կանխել վարակի տարածումն ու, հետևաբար, մահվան դեպքերը։

Ինչպես հորդորում են պատկան մարմինները, այնպես էլ հիմա կարևորագույն ու առաջնային խնդիր է նմալ տանը և սպասել իրավիճակի կարգավորմանը, ինչը և արվում է մեր ղեկավարության կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: