Ճանաչեցի՞ք՝ ում պայծառ ու լուսավոր ժպիտն է

Դեռևս ամիսներ առաջ շատերիս բոլորովին անծանոթ Ալբերտ Հովհաննիսյանը, ով իր զինծառայությունն էր անցկացնում արցախյան զորամասերից մեկում, այսօր դարձել է բոլորիս սիրելին ու հարազատը: Նրա լուսանկարները մեծ սիրով են ընդունվում բոլորի կողմից:

Ալբերտն ու իր նման նվիրյալ զինվորները հիրավի անօրինակ խիզախության և նվիրյալության ամենից խոսուն և վառ օրինակներն են: Ալբերտը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի տասնհինգին: Նա Երևանից է:

Ալբերտը Հայ-ռուսական համալսարանի քաղաքգիտության ֆակուլտետի սան էր և պատրաստվում էր զինծառայությունից վերադառնալուց հետո շարունակել ուսումնառությունը:

Զինծառայության ժամանակ մեկնարկած պшտերшզմը խիզախ զինվորին դարձնում է արիության մեդալակիր, սակայն, ցավոք սրտի, խլում է նաև պայծառ երիտասարդի կյանքը: Ալբերտի բոլոր նկարներից մի յուրահատուկ լույս է ճառագում:

Դեռ նոյեմբերին Երևանի ծննդատներից մեկում լույս աշխարհ եկած տղա բալիկին ծնողները որոշում են անվանակոչել հերոսացած Ալբերտի անունով՝ հույսով, որ նոր սերնդի Ալբերտներն ու Մոնթեներն ապրելու են խաղաղ Հայաստանում:

Понравилась статья? Поделиться с друзьями: