«Ձեր ժպիտների ուժերը կլցնի ինձ երջանկությամբ»․ այսօր Սոնայի ծննդյան օրն է

Այսօր հրաշագեղ երգչուհի, արվեստագետ կնոջ վառ կերպար Սոնայի ծննդյան օրն է։ Գեղեցկուհի երգչուհին երկրպագուների հսկայական բանակ ունի, որոնք սիրառատ շնորհավորանքներ են հղել նրա հասցեին։ Սոնան հուզառատ գրառում է զետեղել իր էջում։

«Շնորհակալ եմ Աստծուն՝ ինձ ստեղծելու համար, նախնիներիս՝ որ ես կամ, ծնողներիս՝ ինձ կյանք պարգևելու համար, ծնունդս շնորհավոր։ Ընկերներ, հարազատներ, մտերիմներ, երկրպագուներ, այսօրվա ուրախությունը կիսեք ինձ հետ։

Ուղղակի ժպտացեք կարդալով այս տողերը, և ձեր ժպիտների ուժերը կլցնի ինձ երջանկությամբ։ Առանց բացառության բոլորին մաղթում եմ խաղաղություն և ներդաշնակություն, հոգու ջերմություն, հաջողություն, ձեռքբերումներ, էներգիա, սեր և, ամենակարևորը, առողջություն։ Ես սիրում եմ ձեզ ու գնահատում յուրաքանչյուրիդ։ Ուռա՛, ծնունդդ շնորհավոր, Սոնա»։

Գեղեցկուհի երգչուհի Սոնան նաև այսօր պրեմիերա է ներկայացնելու հանդիսատեսին՝ իր հերթական հրաշալի կատարումը, որը նույնպես ավելի ուշ կներկայացնենք ձեր դատին։ Ծնունդդ շնորհավո՛ր, Սոնա։

Понравилась статья? Поделиться с друзьями: