Հղիությունը փրկել է այս կնոջ կյանքը՝ քաղցկեղից

Բրիտանական Քարդիֆֆ քաղաքի բնակչուհին համարում է՝ հղիությունն իր կյանքն է փրկել։ Հղիության քսանմեկերորդ շաբաթին գտնվող քսանյոթամյա Ջեյդ Փալմերն սկսել է տանջվել ուժեղ գլխացավերից։

Նախածննդաբերական բուժզննումներից մեկի ժամանակ նա հայտնել է այդ մասին բժիշկներին։

Քանզի գլխացավը չէր դադարում, բժիշկերը որոշել են արհեստական ծննդաբերություն սկսել երեսունութերորդ շաբաթին։

Տոմոգրամմայում, որն արվել է հղիությունից առաջ, բժիշկները նկատել են թքագեղձի շրջանում գոյացություն, որը հայտնաբերվել է վաղ շրջանում, և այն հաջողվել է ժամանակին հեռացնել։

«Միգրենը կապ չուներ քաղցկեղի հետ։ Դա ուղղակի համընկնում էր, որ ինձ տոմոգրաֆիա է անհրաժեշտ:

Եթե մենք չորոշեինք երեխա ունենալ այդ պահին, քաղցկեղը չափազանց ուշ կհայտնաբերվեր, և դա արդեն լրիվ այլ պատմություն կլիներ։ Իմ տեսանկյունից, հղիությունը փրկել է իմ կյանքը»,- նշել է Ջեյդը։

Իրապես, անչափ հետաքրքիր է կյանքը, որտեղ միշտ տեղ կա պատահական հաջողությունների։

Понравилась статья? Поделиться с друзьями: