Հայտնի դերասանուհի է մահացել

Մահացել է հարավկորեացի հայտնի դերասանուհի Օ Ին Հեն։ Երեսունվեցամյա աստղին տանն անգիտակից հայտնաբերել է ընկերուհին՝ առավոտյան ժամը հինգին մոտ՝ Ինչհոնի իր տանը։ Նա անհապաղ բուժօգնության է դիմել։

Հեն տեղափոխվել է Ինհայի համալսարանական հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերել են հնարավոր օգնությունը, սակայն կյանքը փրկել չեն կարողացել։ Հայտնի չէ՝ ինչն է դրաձել հարավկորեացի աստղի մահվան պատճառը, քննությունը շարունակվում է։

Նրա հարազատները նշել են՝ վերջին շրջանում աստղը տառապում էր ընկճախտից և հեռու էր մնում շփումից։ Նշվում է նաև՝ կինը կհուղարկավորվի փակ սգո արարողությունից հետո, որը տեղի կունենա հենց հիվանդանոցում։

Հիշեցնենք՝ Օ Ին Հեն ֆիլմերից հայտնի է դարել 2011ին՝ նկարահանվելով «Ընտանիքի մեղքը» ֆիլմում։ նա հայտնի է դարձել բազում ֆիլմերում հանդես գալով, ինչպես նաև յութուբյան ալիք վարելով, որտեղ պատմում էր գեղեցկության ու ոճի իր գաղտնիքների մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: