«Հաղթանակը լինելու ա էն դեպքում, երբ․․․»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ — դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը կարևոր դիտարկում է արել։ «Մոտենում ա ջախ ջախիչ հակա հար վածի ու դրա բերումով հաղթանակի պահը։ Հիմա արդեն ավելի տեսանելի ա, թե ինչ ա լինում, երբ թշ նամին հասնում ա անառիկ բնագծերին։ Սա, իհարկե, չի նշանակում, որ արդեն հաղթել ենք կամ սրանից հետո պատե րազմը խաղուպար ա լինելու։ Բայց տեսնում ենք, որ մեր նախկին անկազմակերպվածությունը չկա, թշ նամու օդային առավելությունից շատ քիչ բան ա մնացել, ամենակարևորը՝ մեր զո հերն են զգալիորեն նվազել։

Այ, որ նրանց տեսողությունից (արբանյակներից) էլ մի կերպ զրկենք, ավելի լավ կլինի։ Էս առումով մեր ֆրանսիական սփյուռքը կարող ա օգտակար լինել։ Էդ դեպքում մեր հակա հար ձակման պատրաստ զո րքի կուտակումներն էլ տեսանելի չեն լինի։ Շուշին դեռ կանգուն ա ու դեռ երկար կանգուն կմնա։

Փոխարենը, կարծես մյուս տեղերում դիրքային բարելավումներ են գրանցվում ամենօրյա ռեժիմով։ Տեսնենք՝ Էրդողանա-ալիևյան տանդեմն ու նրանց հովանավորներն ինչքան են դիմանալու սենց։ Ոնց ասվել ա նախկինում, հաղթանակը լինելու ա էն դեպքում, երբ թշ նամու բա նակը դադարի կռ վել, որովհետև կռ իվը անարդյունավետ ու անիմաստ կհամարի։ Քիչ պատե րազմներ ա, որ հնարավոր ա զե նքով հաղթել։

Հաղթանակները լինում են նրանց մոտ, ում ոգին չի կոտրվում, ու հակառակը՝ մտքում ու հոգում պարտություն կրածի պարտության արձանագրումն ընդամենը ժամանակի հարց ա։ Էդ առումով մեր կրիտիկական շրջանը, կարծես, անցել ա՝ ով չէր հավատում հաղթանակին, ով իրեն էս պատե րազմում չգտավ, արդեն փախել են։ Մնացել են անկոտրում ոգիներովները։ Հիմա նույնի միջով անցնելու հերթը նրանցն ա»։

Понравилась статья? Поделиться с друзьями: