Ծնվել է հայտնի դերասանական զույգի երկրորդ երեխան

«Բամբասկոտը» հեռուստասերիալի աստղ երեսունչորսամյա Լեյտոն Միստերը և նրա քառասունամյա ամուսինը՝ Ադամ Բրոդին, երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Ծնվել է նրանց որդին։ Ուրախալի լուրը Բրոդին հայտնել է հեռոստաշոուի ընթացքում, որտեղ հյուրընկալվել է հատուկ հյուրի կարգավիճակով։

«Մենք նորեկ ունենք; Այո, ևս մեկ երեխա ենք ունեցե։ Տղա։ Երազանքի տղա»,- նշել է Ադամը։ Միստերի հղիության մասին ԶԼՄ-ները հայտնել են հունվարի վերջին, սակայն զույգն այս լուրը չէր հաստատել։

Այնուամենայնիվ, պապարացիների արված լուսանկարները, որոնց վրա ակնհայտ երևում է Միստերի կլորիկացած փորիկը, կասկած չեն թողել․ նրանց ընտանիքում շուտով համալրում է լինելու։ Բացի այդ, որ Միստերը հղիության ընթացքում շարունակել է նկարահանվել «Միայնակ ծնողները» սերիալում։

Զույգը նաև չորսամյա դուստր ունի, որին անվանակոչել են Արլո։ Ի դեպ, դստեր ծնվելու մասին նույնպես հայտնի է դարձել շաբաթներ անց, քանզի զույգը գաղտնի է պահում անձնական կյանքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: