Ծնվել է Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի առաջնեկը

Գեղեցկուհի երգչուհի և դերասանուհի Արփի Գաբրիելյանը և հրաշք երգիչ Միհրան Ծառուկյանը ծնողներ են դարձել։ Ծնվել է զույգի առաջնեկը՝ որդին։ Նա լույս աշխարհ է եկել Էրեբունի ԲԿ-ում։

Հիշեցնենք՝ տևական ժամական Արփիի հղիության լուրը շրջանառվում էր, սակայն պաշտոնապես չէր հաստատվում։ Ընդամենն օրեր առաջ էին ապագա երիտասարդ ծնողներն իրենց էջերում զետեղել են լուսանկարները՝ «Օրհնված» մակագրությամբ։

Դրանից հետո եղավ հիանալի նախագիծ, որտեղ Միհրանն Արփիի և ապագա որդու համար հայրիկի օրորոցային երգեց, որը հուզեց անխտիր բոլորին։

Հենց հեռուստատեսությամբ էլ նրանք իմացան ապագա բալիկի սեռը՝ որդի։ Այդ պահն անչափ հուզիչ ու գեղեցիկ էր։ Արփին անչափ հուզված էր, անդադար արտասվում էր։

Շնորհավորում ենք գեղեցիկ զույգին, հատկապես հրաշագեղ Արփիին՝ մայրանալու կապակցությամբ։ Նա նոր կյանք է տվել, բալիկ ծնել՝ օրհնելով իր հրաշք ընտանիքը։ Բարի գալուս աշխարհ, փոքրի՛կ։

Понравилась статья? Поделиться с друзьями: