Իսկ դուք գիտեք, թե ի՞նչ են անում օճառների մնացորդների հետ հյուրանոցներում

Մարդիկ, ովքեր հաճախ ստիպված են մնալ հյուրանոցներում, գիտեն, որ այնտեղ նրանց համար պատրաստվաշ է նոր կտոր օճառ, շամպուն եւ կոնդիցիոներ: Եվ բոլորս էլ գիտենք, որ ամեն հյուրից հետո դրանք փողվում են:

Քչերն են կարողանում ամբողջությամբ ծախսել օճառի պարագաները: Մեծամասամբ մարդիկ պարզապես թողնում են դրանք համարներում, նույնիսկ չմտածելով նրանց ճակատագրի մասին…

Իսկ ի՞նչ է տեղի ունենում օճառի մնացորդների հետ։ Միթե դրանց ուղղակի ուղարկում են մոտակա աղբանոց։

Օճառի, ինչպես նաև շամպունի և այլ լվացող միջոցների մնացորդները փոխանցում են բարեգործական կազմակերպություններին։ Իսկ նրանք, իրենց հերթին, հիգիենայի այդ միջոցներին երկրորդ կյանք են տալիս։

Դրանք սանիտարական ստուգում են անցնում, այնուհետեւ փոշու են վերածվում եւ այդ զանգվածից նոր օճառ են եփում: Եվ հետո դրանք պատրաստ են հանձնել կարիքավորներին:

Հատկանշական է, որ օճառի վերամշակմամբ զբաղվել են բոլորովին վերջերս։ Մինչ այդ բոլոր մնացորդները պարզապես նետվում էին աղբանոց։ Ամեն ինչ փոխվել է մեկ մարդու՝ Շոն Սեյպլերի ջանքերի շնորհիվ։

«Մի անգամ ես նկատեցի, որ սպասուհին առավոտյան փոխել է բոլոր օճառներն իմ համարում նորով։ Ես հարցրեցի, թե ինչու պետք է դա անել, քանի որ ես ընդամենը մի քանի անգամ եմ լվացել ձեռքերս, եւ իմ օճառով կարելի էր օգտվել եւս մեկ շաբաթ, եթե ոչ ավելի: Բայց ինձ պատասխանեցին, որ դա հյուրանոցի ղեկավարության պահանջն է, որպեսզի նրանք կարողանան համապատասխանել 5-աստղանի կարգավիճակին», — պատմել է Շոնը:

Պարզ հաշվարկներով տղամարդը եկել է այն եզրակացության, որ ամեն տարի աղբավայր է ուղարկվում ավելի քան 5 մլն կտոր օճառ։ Շոնը հասկացել է, որ այդ լվացող միջոցների համար կարելի է շատ ավելի ռացիոնալ կիրառում գտնել։ Եվ սկսեց գործել…

2009 թվականին հիմնադրել է Clean the World բարեգործական կազմակերպությունը, որը զբաղվում է օճառի վերամշակմամբ և այն երրորդ աշխարհի երկրներում անվճար տարածմամբ։

2016 թվականին Շոնի և գործընկերների ջանքերով պատրաստվել և նվիրվել է 7 000 000 կտոր օճառ և 400 000 հիգիենայի հավաքածու։

Շոն Սեյպլերը սովորական մարդ է, նրան պարզապես միևնույն չէ, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Եվ դա հարգանքի արժանի է։

Понравилась статья? Поделиться с друзьями: