Ինչպե՞ս ընկույզե լցոնով սպագետի պատրաստել

Մշտապես զբաղվածությունը քաղցած մնալու կամ բուտերբրոդներով սնվելու պատճառ չէ։ Օրինակ՝ կես ժամում կարելի է շատ համեղ սպագետի պատրաստել։

Ընկույզե լցոնով համեղ սպագետին ոչ միայն ամբողջ օրը էներգիա կհաղորդի, այլև կուրախացնի իր արտաքին տեսքով։

Բաղադրիչներ՝

300գ․ սպագետի,

75գ․ սերուցքային կարագ,

120գ․ ընկույզ,

200 մ/լ սերուցք (20 տոկոս յուղայինությամբ),

1 պճեղ սխտոր,

200գ․ պարմեզան,

մաղադանոս,

աղ և աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի։

Եռացրած ջրում խաշել սպագետին։

Ընկույզը մանրացնել հարիչով կամ պարզապես դանակով։

Խորը տարայում տաքացնել սերուցքային կարագը, հետո դրա վրա լցնել մանրացված ընկույզը։ Մարմանդ կրակի վրա թողնել շուրջ 5 րոպե՝ անդադար խառնելով։ Ընկույզե զանգվածին հավելել սերուցքը և բաղադրիչները լավ խառնել։

Սպասել, մինչև լցոնը կեռա, ապա հավելել մանր կտրատված մաղադանոսը՝ համեմունքներով և սխտորով։

Լցոնը ևս 3 րոպե թողնել կրակին, իսկ այդ ընթացքում եռացված սպագետին լցնել առանձին տարայում։ Ուշադրություն կարևոր փաստ՝ ջուրը, որում եփվել է սպագետին ամբողջությամբ չթափել, մեկ բաժակ անպայման թողնել։


Սպագետին լցնել տապակայի մեջ և խառնել ընկույզե լցոնին։ Եթե լցոնը շատ խիտ ստացվի, մի փոքր ջուր հավելել՝ անհրաժեշտ խտությունը ստանալու համար։Մատուցելուց առաջ պատրաստի սպագետիին քերիչով անցկացրած պանիր հավելել։

Понравилась статья? Поделиться с друзьями: