«Իմ կյանքի նվեր»․ Միհրան Ծառուկյանի հուզիչ գրառումը

Հրաշալի երգիչ Միհրան Ծառուկյանն այսօր տոնում է ծննդյան երեսուներեքամյակը։ Հրաշալի օրվա կապակցությամբ նա չքնաղ կադր է զետեղել՝ հրաշք որդու՝ Ռոբերտի հետ։

Մակագրելով կադրը՝ Միհրանը գրել է․ «Իմ կյանքի նվեր»։ Նա այդկերպ է ներկայացրել որդուն՝ ցուցադրելով՝ որքան շատ է իրեն սիրում։ Մեկնաբանությունում Միհրանի կինը՝ Արփի Գաբրիելյանը, գրել է ․ «Իմ սիրտ»։

Միհրանը տոնական տորթն է նաև ցուցադրել։ Անչափ օրիգինալ թխվածքը, իրապես, հիանալի տեսք ունի։ Սև ֆոնին հետաքրքիր գրվածքներ կան, կարծես կինոյի դուբլ լինի։ Անպակաս չեն նաև կարմիր օսկարային ֆոնը և դեղին աստղերը։ Տորթը զարդարված է վառված մոմերով՝ երեսուներեք թվի տեսքով։

Միհրանը հիանալի տեսք ունի։ Նա սև սպորտային շապիկ է կրում՝ համադրելով այն ջինսե տաբատի հետ։ Փոքրիկ Ռոբերտիկը չքնաղ բոդի է կրում՝ մոխրագույն — սև — սպիտակ գույների մեջ։

Հրաշք փոքրիկը նայում է, հավանաբար, մայրիկին՝ Արփիին, որը, երևի, լուսանկարի հեղինակն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: