Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե օրական երեք արմավ ուտեք

Մեզանից յուրաքանչյուրը բազմիցս է լսել արմավի չափազանց օգտակար հատկությունների մասին։ Այն համարվում է դիետիկ սնունդ։ Բազմաթիվ դիետոլոգներ առաջարկում են շոկոլադը փոխարինել արմավով։

Արմավը և սուրճը հիանալիորեն են համադրվում։ Այս պտուղը օրգանիզմին շատ վիտամինային պաշարներ կարող է տալ։ Այս միրգը գտնվելով մեզանից բավականին հեռու՝ ոչ միշտ է պատահում այն ունենալ սեղանին, սակայն հիանալի լուծում են այս մրգի չորացրած տեսակները։ Արմավն օրգանիզմը հարստացնում է էներգիայով։

Այս մրգի վիտամինների քանակը և օգտակարությունը առավելապես կախված է նրա աճման, հասունացման վայրից և իհարկե տեսակից։ Արմավն ունի բազմաթիվ տեսակներ։ Օրվա մեջ չորացրած արմավի օգտագործման քանակը  անհատական է։

Եթե մարդն առողջ է և ունի մարմնի նորմալ քաշ, ապա կարող է իրեն թույլ տալ օրական մինչև յոթ արմավ։ Երեխաները կարող են օգտագործել մինչև երեք արմավ։

Եթե առողջ մարդը օրական երեք արմավ օգտագործի, ապա որոշակի ժամանակահատված անց նա կուժեղացնի իր նյարդային, իմունային համակարգը, կվերանա անքնությունը, կբարելավի սրտի աշխատանքը և կբարելավի ու կբարձրացնի աշխատունակությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: