«Ժողովորդին հիմա էլ ուղեղի անողոք լվացում ա սպասում»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ — դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը կարևոր դիտարկում է արել։ «Պատե րազմից ար նաքամ, պարտության ու կորուստների վշտից կքած ժողովորդին հիմա էլ ուղեղի անողոք լվացում ա սպասում։ Կեսը Թուրքիայով են վախեցնում, կեսը՝ Ռուսաստանով։ Կեսը պատե րազմով, կեսը՝ խաղաղությամբ։

Ու յուրաքանչյուրը պնդում ա իր միակ ճիշտը, իսկ ով տենց չի մտածում, դավաճան ա։ Ու էս քաղաքական տե ռորի պայմաններում մարդը պետք ա ռացիոնալ ընտրություն կատարի, չարտագաղթի, դիմակայի, հասցնի լուրերի ճիշտն ու սխալը տարբերակի, մեկնաբանի Պուտինի, Վազգենի, Էրդողանի, Նիկոլի, Գվիդոնի ու Ճ կլասի ռուսական պրո պագանդիստների մտքերը, երեխայի ապագայի, տան կոմունալների մասին մտածի։ Էս ամեն ինչի մեջ մեկին եմ փնտրում, ով իրոք կմտածի էդ մարդու մասին։

Ֆեյսբուքյան ու «լրատվական» էս աղմուկի մեջ ճշմարտություն գտնել չի լինելու, քանի որ չկա։ Ու երբ ինձ են հարցնում՝ ինչ անենք, ինչ ա լինելու, անկեղծ, ամաչում եմ ի՛մ ճշմարտությունները դեմ տալ։ Առաջարկում եմ մի պահ կանգնել, իրավիճակը չսրել։ Ցայտնոտի մեջ արված քայլերը միշտ չեն, որ ճիշտ են։ Ամենապարզ թվացող լուծումները միշտ չեն, որ ամենաճիշտն են։ Ո՞վ ա դա լսում։ Ո՛չ մեկը։

Երես են թեքում ու փնտրում մեկին, ով էս պահին ի՛ր ճշմարտությունը կպարտադրի։ Դե լավ, բերեք ուտենք իրար։ Դա՞ ա լուծումը։ Ու եթե հա, էլ ինչի եք ուրիշից լուծում սպասում։ Իրար ուտենք, պրծնենք։ Սրանով, ըստ էության, մի աղմուկ էլ ես եմ անում։ Բայց դե ֆեյսբուքը հոգեբանորեն սպ անում ա»։

Понравилась статья? Поделиться с друзьями: