Էմմին տևական լռությունից հետո նոր տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել և ներկայացել նորովի

Էմմին տևական ժամանակահատված է, ինչ լուռ էր։ Նա համացանցում ակտիվ  է, հաճախ է հարապարակումներով հանդես գալիս և այդկերպ սերտ կապ պահպանում երկրպագուների հետ։

Սակայն լուռ էր աշխատանքային առումով․ նա ստեղծագործություններով հանդես չէր գալիս։ Եվ ահա, այսօր ամերիկաբնակ երգչուհին նոր աշխատանք է ներկայացրել։ Էմմին իր «Կամուջներ» երգը նորովի է ներկայացրել։

Նկարահանվել է նոր տեսահոլովակ։ Էմմին արդեն ներկայացրել է նոր տեսահոլովակի պրեմիերան։ «Կամուջներ» երգի երաժտությունը պատկանում է Առնո Բաբաջանյանին, իսկ խոսքերը հեղինակել էր Գարիկ Բանդուրյանը։

Տեսահոլովակը նկարահանել է Արտյոմ Աբովյանը։ Այն անչափ գեղեցիկ է ստացվել, որտեղ Էմմին ներկայացել է նորովի։ Համացանցային բոլոր հարթակներում, որտեղ տեղադրվել է հոլովակը, բազմաթիվ դիտումների և հավանումների է արժանացել։

Երգչուհու երկրպագուները և կոլեգաները ակտիվ մեկնաբանում են և նշում, որ այլևս չեն ցանկանում այսքան սպասել նոր աշխատանքներին և ստեղծագործություններին։ Էմմիի նոր տեսահոլովակն առաջարկում ենք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: