«Էլ ի՞նչ կապ ունի, ինչ ա եղել մինչև էդ, եթե հրաժարվել ենք վաղուց»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անչափ կարևոր գրառում է կատարել․ «Մի հատ առանցքային հարց կա՝ եթե բանակցային գործըթացի ժառանգությունից հրաժարվել ենք 2018ին և սկսել նոր կետից, ապա իմաստը որն ա քննարկել հիմա էդ ժառանգությունը, որը երկու տարուց ավել էլ օրակարգում չկա՞։ Եկեք քննարկենք էն, ինչ կա։

Կարանք ժառանգությունն էլ ի դեպ քննարկենք Ապրիլյանից հետո թողնված՝ 1. Ադրբեջանին պարտադրում էին ճանաչել Արցախի անկախությունը (էդ ես չեմ ասում, Ալիևն ա ասում), 2. պարտադրում էին կիրառել առաջնագծում խախտումների մոնիթորինգի էֆֆեկտիվ համակարգ (էս էլ ես չեմ ասում, Մինսկի խումբն էր ասում), 3. մեզ էլ առաջարկում էին հանձնել տարածքներ, բայց մենք հրաժարվում էինք (էս էլ ես չեմ ասում, Լուկաշենկոն ա ասում իր ու Պուտինի անունից)։

Ենթադրենք սա վատ ժառանգություն էր ու զրոյից սկսեցինք ուրիշը՝ «լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար» ֆորմուլան։

Հիմա էդ լուծումն ուրվագծվում ա թե չէ՞։ Էլ ի՞նչ կապ ունի, ինչ ա եղել մինչև էդ, եթե հրաժարվել ենք վաղուց»։

Понравилась статья? Поделиться с друзьями: