Երկրպագուն հարձակվել է Ֆիլիպ Կիրկորովի վրա՝ պահանջելով միասին եկեղեցի գնալ և պսակադրվել

Շոու բիզնեսի ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում բախվել ոչ ադեկվատ երկրպագուների հետ։ Այդ երկրպագուները չեն երազում միայն ինքնագրի կամ աստղի հետ լուսանկարի մասին։ Նրանք հայտնիներին սկսում են հավակնություններ ներկայացնել։

Այսպես, օրինակ, Ֆիլիպ Կիրկորովին հետապնդում է Տատյանա Պուշինա անունով կինը։ Նա իրեն համարում է Ֆիլիպ Կիրկորովի կինը։ Այս անգամ «ամուսինները» հանդիպել են Ալուշտում, որտեղ երգիչը համերգ է ունեցել։

Փորձելով ճեղքել հսկիչների օղակը՝ Տատյանան Կիրկորովին եկեղեցի է կանչել, որպեսզի պսակադրվեն։ Ֆիլիպ Բեդրոսովիչին չի հաջողվել հանդարտեցնել նրան։ Պուշինան միայն ավելի ագրեսիվ է դարձել։ Տատյանան նրան առաջարկել է բացել համացանցը և դրանում գտնել տեղեկությունը, որի համաձայն՝ ինքը երգչի կինն է։

Ֆիլիպ Բեդրոսովիչը միայն ասում էր՝ «ինչի համար է այս ամենն ինձ հետ կատարվում» և փորձում ազատվել երկրպագուհուց։ Պուշինան անգամ սպառնացել է, որ հակառակ պարագայում կամուսնանա երգչի հոր հետ։

Բացի այդ, նա երգչից զգեստներ, կոշիկներ և ադամանդներ է պահանջներ։ Ֆիլիպ Կիրկորովը, հասկանալով, որ տիկնոջ հետ նորմալ զրուցել չի ստացվում, նստել է ավտոմեքենան և հեռացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: